Արդեն 3 օր է ինչ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախագահի հատուկ հանձնարարականով մեկնել է առաջնագիծ և այցելում է տարբեր ստորաբաժանումներ։ Հասանովին ուղեկցում են նաև ՊՆ բարձրաստիճան մի շարք անձիք։
Այս այցելությունը փորձ էր արվում ներկայացնել իբրև զորավարժության նախնական պլանավորում, սակայն ինչպես բուն զորավարժությունը հանպատրաստից որոշվեց կազմակերպել, այնպես էլ նախարարի այցն էր անակնկալ զինվորականների և նույնիսկ նախարարի համար։
Իսկ այս աժիոտաժը սկսեց այն բանից հետո, երբ ադրբեջանական բանակի ղեկավարության հրամանով նույն բանակի զինծառայողները սկսեցին կրակել հայկական դիրքերի, բնակավայրերի և միջպետական ճանապարհի վրա ու դա կատարում էին ամբողջ սահմանի երկայնքով։
Մնում է միայն մոտավոր պատկերացում կազմել , թե հայկական բանակի կողմից ինչ մասշտաբի գործողություններ են իրականացվել, որ անձամբ պաշտպանության նախարարը 3 օրերի ընթացքում դեռ ամբողջությամբ չի կարողացել ընկալել խնդիրը ու դրանց լուծումներ դեռ չեն տրվել։Իսկ հայկական կողմից ստացված պատասխանը ու պատժիչ գործողությունները այնքան կոշտ են եղել, որ դրա մասին փաստել է նաև ադրբեջանական կողմը, երբ առաջին օրը նախարարը այցելեց առաջնագիծ, նրանք պաշտոնապես հայտնեցին, որ Զաքիր Հասանովը այցելել է հայկական կրակոցներից տուժած դիրքեր։
Իսկ չհայտարարված զոհերի մասին ոչ պաշտոնական աղբյուրներից եկող տեղեկությունները դեռ շարունակվում են:
Աշոտ Ասատրյան