Բաղադրիչներ

  • խտացրած կաթ — 1 տուփ
  • ձու — 3 հատ
  • վանիլին — 1 թ/գդ
  • ալյուր — 500 գր
  • փխրեցուցիչ — 1 թ/գդ
  • բուսայուղ — տապակելու համար
  • շաքարի փոշի — ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

Խտացրած կաթը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք ձվերը, վանիլինը և խառնում մինչև համասեռ զանգված ստանանք: Աստիճանաբար ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և խմոր ենք հունցում (պետք է ոչ շատ պինդ խմոր ստանանք, բայց այնպես, որ հնարավոր լինի գնդիկներ ձևավորել): Խմորից ուղղանկյուն ենք ձևավորում և սննդային թաղանթով ծածկում:​

Խմորը 30 րոպեով սառնարանն ենք դնում, այնուհետև հանում ենք, սննդային փաթեթից ազատում և շերտերով կտրատում:
Շերտերը մի քանի կտորների ենք բաժանում և մոտ 2.5 սմ տրամագծով գնդիկներ ձևավորում:

Խորը, ոչ մեծ տապակի մեջ, այնքան բուսայուղ ենք տաքացնում (մինչև 140-150 աստիճան), որ փքաբլիթները մեջը լող տան:
Փքաբլիթները տապակում ենք՝ յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե:

pqablit-xtacrac-katov-1

Այնուհետև հանում ենք, դնում թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:

Ահա և վերջ:

pqablit-xtacrac-katov-2

Ստացանք շատ համեղ փքաբլիթներ խտացրած կաթով:

Ի դեպ, քանի դեռ փքաբլիթները տաք են, պետք է շաքարի փոշի ցանել և մատուցել: Տվյալ բաղադրատոմսից ստացվում է 40 փքաբլիթ

Նյութի աղբյուր՝ cooks.am

loading...