Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանն այսօր ազատ է արձակվել: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինել գրավով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը:

«Առաջին ատյանի դատարանն այսօր բավարարել է խափանման միջոցը փոխելու մեր ներկայացրած միջնորդությունը եւ Արթուր Ասատրյանին ազատ է արձակել 50 միլիոն դրամ գիավի կիրառմամբ:

Հիշեցնենք՝ Ասատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։

«Դոն Պիպոն» կալանքի տակ էր հունիսի 19-ից։

loading...