ԲՀԿ–ի Աջափնյակի գրասենյակում խուզարկություն է կատարվում։  Այս մասին տեղեկանում ենք «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվում տեսանյութերից:

 

 


Տեսանյութերում ԲՀԿ—ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ սուտ մատնության դեպքեր են եղել առ այն, թե իրենց մոտ ընտրակաշառք է բաժանվում։ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սուտ մատնություն է եղել մի քանի անգամ, սակայն ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի արձագանքել։ Նա հավելեց, որ եթե այսպես շարունակվի, ապա իրենք կպահանջեն ոստիկանապետի հրաժարականը։

Տեսանյութերից մյուսում էլ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասում է, որ ընտրություններին մի քանի ժամ է մնացել, և եթե ոստիկանությունը մի քանի քաղաքացու էլ տանի հարցաքննելու, արդեն իսկ մարդկանց մոտ վախ կառաջանա։

loading...