Քանի լռության օր ա, մի բան էլ ես գրեմ։

Տարիներ շարունակ ընտրությունները եղել են դեմոկրատիա իմիտացնելու ու իրականում դեմոկրատիայի դեմ օգտագործելու գործիք, ու դրանց մասնակցելը նույնիսկ հակադեմոկրատական էր։ Հիմա մարդիկ կան ասում են էլի նույնն ա, ելնելով նրանից, որ հիմա էլ պարզ ա ընտրությունների արդյունքը, ասելով, թե հիմա էլ նոր իշխանությունն է ընտրություններն իրանով անում ու ընտրություն չկա։

Հարցն էն ա, որ եթե մինչև այդ չկար ընտրություն, հիմա ոչ թե չկա, այլ ընտրությունն արդեն եղել ա, մարդիկ ընտրել են հրաժարվել հին, փտած համակարգից՝ իր մասնակիցներով։ Իշխանություն ասվածն էլ չկա հին ձևով։ Ու քանի-որ այդ ընտրությունը ամրագրվում ա ֆորմալ ընտրություններով, պետք ա դա էլ անենք ու ցույց տանք, որ հին համակարգի մնացորդները քաղաքականության մեջ տեղ չունեն ու հեղափոխության ընթացքը շարունակենք։


Ես էս անգամ մասնակցելու եմ ու ընտրելու եմ «Իմ քայլը», հեղափոխությամբ պայմանավորված ընտրությունը ամրագրելու, Երևանի կառավարումը մասնակցային դարձնելու, քաղաքը քաղաքացունը դարձնելու համար։ Ավագանու թեկնածուների մեջ կան դրանք իրականություն դարձնող մարդիկ։
Նաև այս ընտրությունները առաջին փորձն են իրական ընտրություն կազմակերպելու։

loading...