Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։
39-ամյա Վանեցյանն այս պաշտոնում միակ թեկնածուն էր ու ընտրվեց միաձայն։
Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահը 2002 թվականից 55-ամյա Ռուբեն Հայրապետյանն էր։
Հայրապետյանը 2006, 2010 և 2015 թվականներին վերընտրվել էր նախագահի պաշտոնում։
loading...