Հինգամյա Օլիվիան ընդամենը մեկ տարի է ապրել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ գլխուղեղի ագրեսիվ ուռուցք են հայտնաբերել։ Վերջին ամիսներին Օլիվիան չի կարողացել տանել, երբ իրեն հպվել են, և նրա մայրը հնարավորություն է ունեցել դստերը գրկելու միայն նրա մահվանից հետո՝ գրում է The Sun-ը։
Քլեր Գրեգորին պատմել է, որ իր փոքրիկ դուստրը՝ Օլիվիան, մեկ տարի խիզախորեն պայքարում էր հիվանդության դեմ։
Աղջկա մահվանից հետո ծնողները մի քանի ժամ անց են կացրել դստեր հետ, այնուհետև Օլիվիայի մարմինը տեղափոխվել է Գրեյթ Օրմոնդի հիվանդանոց, որպեսզի այնտեղ հետազոտվի նրա գլխուղեղը։ Քլերը համարում է, որ զոհաբերելով իր դստերի մարմինը, ինքը հնարավորություն է տալիս փրկելու այլ երեխաների կյանքը։ Գուցե փոքրիկի գլխուղեղը հետազոտելով՝ բժիշկներին կհաջողվի նոր դեղամիջոց հայտնաբերել այդ հիվանդության դեմ։