Ամերիկացի 30-ամյա երկվորյակներ Ջալին Քրոուֆորդը և Ջեյնել Լեոպոլդոն ողջ կյանքում շատ մտերիմ են եղել: Սակայն կանայք նույնիսկ երազել չէին կարող, որ միաժամանակ որդիների լույս աշխարհ կբերեն՝ գրում է The Daily Mail-ը:
Ջալինն ասում է, որ ուրախ էր, երբ իմացավ իր քրոջ՝ Ջեյնելի հղիության մասին, քանի որ դրանից չորս օր առաջ իր հղիության թեստից դրական արդյունք էր ստացել: Այսպիսով, երկվորյակները գործնականում միաժամանակ պարզել էին, որ շուտով իրենք կդառնան տղաների մայր, և այդ նորությունը հաճելիորեն զարմացրել է նրանց:
Երբ հերթական բժշկական խորհրդատվությունից հետո քույրերը պարզել են, որ հղիության գրեթե նույն ժամկետի մեջ են, քույրերի մեկի մտքով անցել է, որ կարելի նույն օրը ծննդաբերել կեսարյան հատումով։
Այժմ նրանց որդիները՝ Բրայսոնը և Ջեյսը, ընկերություն են անում, նրանք գրեթե միշտ միասին են։