Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա, հետևաբար՝ չափազանց կարևոր է գեղձի առողջության պահպանումը: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձի խանգարումների ժամանակին ախտորոշումն ու բուժումը հնարավորություն է տալիս խուսափել բարդությունների առաջացումից: Կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ, որոնք կարող են օգտակար լինել վահանաձև գեղձի խանգարումների դեպքում:
Քնի որակը կարևոր է: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետևանքով մարդիկ հաճախ են հոգնածություն, հյուծվածություն զգում: Հիվանդները հաճախ բողոքում են անքնությունից: Որակյալ քունը կարևոր է էներգիայի վերականգնման և բարդությունների կանխարգելման համար:
Վարժություններ: Երբ վահանաձև գեղձի աշխատանքը խանգարված է, խանգարվում է նաև նյութափոխանակությունը, ինչը ազդում է քաշի և տրամադրության վրա: Պարբերական ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել խթանել վահանաձև գեղձի աշխատանքը: Միայն թե հարկավոր է ուշադիր լինել և չհյուծել օրգանիզմը ֆիզիկական ակտիվությամբ:
Առողջ սնունդ: Ձեր օգտագործած մթերքն ազդում է վահանաձև գեղձի աշխատանքի վրա: Խորհրդակցեք էնդոկրինոլոգի հետ՝ պարզելու համար՝ ինչ սկզբունքով է հարկավոր սնվել՝ կախված վահանաձև գեղձի խանգարումից:Ղեկավարեք սթրեսը: Սթրեսի հետևանքով կորտիզոլի ու ադրենալինի մակարդակը բարձանում է, ինչը կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել: Ազատվեք սթրեսից, պահպանեք հոգեկան հավասարակշռությունը:
Հավելումներ: Վիտամիններն ու հանքանյութերն օգնում են վահանաձև գեղձի խնդիրների դեպքում: Միայն թե դրանք պետք է նշանակվեն բժշկի կողմից համապատասխան հետազոտություններն անցնելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը