Բաղադրիչներ` Ցորենի ալյուր՝ 600 գր, Աղ՝ 1 թ/գ, Սոդա՝ 1 թ/գ, Լիմոնի աղ՝ 1/3 թ/գ, Շաքարավազ՝ 2 ճ/գ, Ջուր՝ 320 մ/լ, Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ), Շերտավոր խմորի պատրաստումը

Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե այնպես, որ այն մի փոքր թանձրանա:  Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:

Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր է, ալյուրի որակից կախված, ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:

Խմորը փաթաթեք գլանակաձև՝ սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք՝ 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն, որքան հնարավոր է, բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:

Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորն անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին:

Աղբյուր

loading...