Բաբկեն Թունյանն իր էջում գրել է.

«Քանի որ ընտրությունները վերջացան, արխային ասեմ էն, ինչ մտածում եմ։

Ոնց հասկանում եմ՝ Հայկոն հաղթում է, ու մեծ առավելությամբ։ Բայց իր համար սկսվում է ամենադժվարը։ Որովհետև ինքն էլ լավ գիտի, որ երևանցիները ընտրեցին ոչ թե իրեն՝ իր կազմակերպչական ու այլ արժանիքների համար, այլ Նիկոլ Փաշինյանին։


Ու հիմա Հայկոն պիտի ապացուցի, որ դա իզուր չէր, որ ինքը Երևանի համար լավ ղեկավար է։ Հայկոն պիտի փորձի Փաշինյանի ստվերից դուրս գա՝ լավ աշխատելով։Երևանցին ոչ թե ընտրեց քաղաքի կառավարչի, այլ ընտրություն կատարեց հանուն հեղափոխության։

Ասեմ, որ հեշտ չի լինելու՝ թե՛ կադրերի, թե՛ ռեսուրսների առումով։ Բայց հուսով եմ, որ կհաջողվի ու Կարգին Հայկոյից կդառնա իսկական քաղաքապետ Հայկ Մարության՝ էֆեկտիվ ու հաջողակ։

Հ.Գ.- Մոռացա ասեմ՝ բոլորիս շնորհավորում եմ վերջին 25 տարում աննախադեպ արդար ու ազատ ընտրություններ ունենալու առիթով։

Ամենամեծ հաղթանակը հենց սա է»:

loading...