ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքը, ըստ որի Իմ քայլը դաշինքն ստացել է քվեարկությանը մասնակցած 370365 քաղաքացիներից 294109-ի կամ 81.1%-ը: Երկրորդ տեղում Բարգավաճ Հայաստանն է, որի օգտին քվեարկել է 25219 քաղաքացի կամ 7%: Երրորդ տեղում Լույս դաշինքն է 18112 ձայնով կամ 5 տոկոսով: Այս երեք ուժերն էլ կկազմեն Երեւանի ավագանին:
1991-ից հետո առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ ընտրություն առանց ընտրակաշառքի, բռնությունների, կեղծարարության զանազան ձեւերի: Առաջին անգամ իշխանությունն ընտրություններում հաղթում է առանց այդ մեթոդների: Այս առումով, խիստ խորհրդանշական է, որ եղած միջադեպերն էլ՝ ընտրակաշառքի, ուղղորդումների եւ այլնի վերաբերյալ,
յս առումով, ընտության թերեւս ամենակարեւոր արդյունքը ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ստացած քվեներն են: ԲՀԿ-ն ստացավ իր համար աննախադեպ ցածր ձայներ, իսկ ՀՅԴ-ն՝ 1.6 տոկոս եւ չհաղթահարեց ավագանի անցնելու շեմը: Այս կուսակցությունները անկասկած պատճառներ կներկայացնեն, որ իշխանությունը Երեւանի ընտրությունը վեր էր ածել սեւերի ու սպիտակների պայքարի, հեղափոխության ու հակահեղափոխության հակադրման եւ այլն, բայց իրավիճակը դրանից չի փոխվում, եւ ահա թե ինչու:
Այս երկու ուժերը լիարժեք կրում են քրեա-օլիգարխիայի տնտեսական ու քաղաքական գործունեության ողջ պատասխանատվությունը:Այս երկու կուսակցությունների դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում հանգում էր մի պարզ բանաձեւի՝ սպասարկել քրեա-օլիգարխիայի համակարգի շահերը անօրինական քվոտաների ու մանդատների դիմաց, պարբերաբար գործարքների գնալով բարձրագույն իշխանության հետ:
Նրանք միացան հեղափոխությանը նույն այս մոտիվացիայով, փորձելով պահպանել իրենց դիրքերը քաղաքական դաշտում: Նկատելի էր, որ նրանք փորձում էին դա ներկայացնել որպես մեծ լավություն, եւ որ առանց իրենց հեղափոխական ուժերը չէին հաջողվի, այդպիսով փորձելով նույն կերպ պայմանավորվածությունների մեջ մտնել նոր իշխանության հետ: Սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց հռչակեց սեւեր ու հակահեղափոխականներ, եւ դրանում անկասկած կա ճշմարտության մեծ բաժին:
Ընտրությունը ցույց տվեց, որ առանց ընտրակաշառքի ու ստվերային պայմանավորվածությունների՝ այս երկու ուժերը կարող են դուրս մղվել ակտուալ քաղաքական դաշտից: Սա լավագույն ապացույցն է, որ նրանք նախկին համակարգի բաղկացուցիչն են եւ ընդունակ չեն վերափոխումների:
Այս կուսակցություններն իրենց դերն ու նշանակությունը կորցրեցին նախկին վարչակարգի հեռացումից հետո, եւ եթե ԲՀԿ-ն ընդհանրապես չուներ գաղափարական որեւէ հենք ու դիրքորոշումներ, ՀՅԴ-ի պարագայում վիճակն ավելի բարդ է՝ նրա գաղափարաբանությունը փաստացի դառնում է մարգինալ:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am