Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանում իսկապես իրավիճակ է փոխվել։ Շարքային քաղաքացու համար բարելավվել են տարրական պայմանները։

Armdaily.am-ի խմբագրությունը օրեր առաջ զանգ ստացավ մի ծնողից, ով գոհունակությամբ պատմում էր, որ հիվանդանոցներից մեկում արդեն հեռուսատացույց նայելու համար ոչ մի գումար պետք չէ։

Նշենք, որ մինչ այժմ մի շարք բժշկական կենտրոններում հեռուստացույց նայելու համար անհրաժեշտ էր որոշակի գումար վճարել՝ 100-ից մինչև 1000 դրամ։

Իսկ հիմա այդ ապօրինի դրամաշորթությունը հանվել է և հիվանդանոցում բուժվողները կարող են արդեն անվճար հեռուստացույց նայել։Ընդ որում յուրաքանչյուր հիվանդասենյակում տեղադրված հեռուստացույցին հարմարեցված էին մանրադրամ նետելու սարք, որտեղ էլ նետում էին 100 դրամները և նայում լիմիտով, օրինակ մի քանի ժամից գումարը սպառվում էր և դիտումը շարունակելու համար նորից գումար էր անհրաժեշտ։

loading...