Կարագն ավելի հին և փորձված մթերք է, քան մարգարինը: Այն պատրաստում են կովի յուղալի կաթից, թեև կարող են օգտագործել նաև այլ կենդանիների կաթը:
Հարած կարագը համարյա բաղկացած է հագեցած ճարպից և շատ մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում: Ինչպես հայտնի է, վատ է ազդում արյունատար անոթների և զարկերակի վրա:
Կարագը պարունակում է սպիտակուցներ, ինչպես նաև D, A վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում և մագնեզիում:
Կարագը բավականին բարձր կալորիականություն ունի, ինչի շատ օգտագործումը չի խրախուսվում:
Մարգարինը հայտնագործել են 1869թ.-ին։ Այն կարողանում է փոխարինել կարագին: Մարգարին սկսել են պատրաստել 20-րդ դարի սկզբին:
ԱՄՆ-ում մարգարինը 100 տարի առաջ օգտագործում էին հնդկահավերին կերակրելու համար
Մարգարինն իր մեջ պարունակում է հագեցած և ճարպաթթուներ: Դրանք ավելի վտանգավոր են անոթների համար: Նույնիսկ դրա մի փոքր օգտագործման դեպքում սրտի հիվանդություններով տառապելու հավանականությունը մեծ է:
Մարգարինն ավելի կալորիական մթերք է, քան կարագը:
Ո՞րը ընտրել
Այս առումով դիետոլոգները միակարծիք են. նրանք ասում են, որ երկուսի օգտագործումն էլ վնասակար է, այնպես որ, դրանք պետք է քիչ օգտագործել:
Մարգարինը ոչ այնքան իդեալական մթերք է, սակայն սա չի նշանակում, որ այն չի կարող փոխարինել կարագին: Գլխավորը այն չչարաշահելն է:
Աղբյուր՝ Blognews.am