Եթե կանոնավոր կերպով (հիմնականում առավոտյան) տաք ջուր խմեք, ապա կարելի է խուսափել շատ հիվանդություններից և բարելավել նյութափոխանակությունը։ Կլինիկական դիետոլոգ և սննդակարգի փորձագետ Ստելլա Մետսովասը խորհուրդ է տվել առավոտյան խմել տաք ջուր, սովորաբար կիտրոնով (որը հարուստ է պոլիֆենոլով) կամ խմել տաք թեյ, որը նվազեցնում է ազատ ռադիկալների ակտիվությունն օրգանիզմում։ Տաք ջրի օգտագործումը նաև բարելավում է աղիների վիճակը, ինչպես նաև.

1. Բարելավում է մարսողությունը: Առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը կարող է օգնել մաքրել օրգանիզմը տոքսիններից։ Ջուրը և մյուս ըմպելիքները մանրացնում են սնունդը ստամոքսում և կարգավորում մարսողական համակարգը։ Տաք ջուրն օգնում է մասնատել այս մթերքներն ավելի արագ, ինչը հեշտացնում է նրանց մարսողությունը։

2. Կանխում է փորկապությունները: Ժամանակ առ ժամանակ մեզանից շատերը տառապում են այս խնդրով։ Եթե առավոտյան դատարկ ստամոքսին խմեք շատ տաք ջուր, կարող եք օգնել օրգանիզմի մաքրման գործընթացին, և մասնատված սնունդն ավելի հեշտությամբ կանցնի աղիների միջով։

3. Թուլացնում է ցավը: Տաք ջուրը համարվում է ամենահզոր տնական միջոցը։ Այն օգնում է թուլացնել մենստրուալ ցավերը և գլխացավերը։ Ինչպես հայտնի է, տաք ջուրն ունի հանգստացնող ազդեցություն որովայնի մկանների վրա և թեթեւացնում է մկանային ցավերն ու նոպաները։
4. Օգնում է նիհարել: Եթե Դուք դիետա եք պահում, ապա հավանաբար լսել եք, որ պետք է առավոտյան առաջին հերթին տաք ջուր խմել նիհարելու համար։ Տաք ջուրը բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը, ինչն իր հերթին արագացնում է նյութափոխանակության տեմպերը։ Նյութափոխանակության տեմպերի արագացումը թույլ է տալիս օրգանիզմին այրել կալորիաները։

5. Բարելավում է արյան շրջանառությունը: Օրգանիզմում ճարպային կուտակումները, նյարդային համակարգում առաջացած կուտակումների հետ միասին վերանում են, երբ խմում եք մեկ բաժակ ջուր։ Այն մաքրում է օրգանիզմը տոքսիններից, որոնք շրջանառվում են ամբողջ օրգանիզմով մեկ, ինչպես նաև բարելավում է արյան շրջանառությունը։

6. Կանխում է վաղաժամ ծերացումը: Վաղաժամ ծերացումը մղձավանջ է կանանց համար, բայց, բարեբախտաբար, այն կարելի է կանխել տաք ջուր խմելով։ Օրգանիզմում տոքսինների առկայությունը կարող է հանգեցնել օրգանիզմի ծերացմանը, բայց տաք ջուրը նպաստում է տոքսինների մաքրման, մաշկի էլաստիկությունը բարձրացնող բջիջների վերականգնման գործընթացներին։

Մետսովասը խորհուրդ է տվել ամեն առավոտ խմել տաք ջուր՝ կիտրոնով կամ առանց դրա։ Եռալուց հետո թողեք այն մի քանի րոպե և հետո խմեք։

Աղբյուր

loading...