Ատամի արմատի ցանկացած վնասվածք առաջացնում է անտանելի ցավ։ Կան շատ պատճառներ նյարդը վնասելու համար, օրինակ՝

ատամների քայքայումը, ատամների կորուստը, ատամների կոտրվածքը, կարիեսը, լնդերի բորբոքումը, քնի օբստրուկտիվ ապնոէի սինդրոմը, ներքին և վերին ծնոտների միացման հոդի բորբոքում, վատ տեղադրված լիցքըը կամ պսակը։

Ատամի անտանելի ցավը հաճախ է խանգարում հանգիստ կյանքին։ Ցավից մարդիկ չեն կարողանում քնել, ուտել և խոսել։

Իսկ ի՞նչ կլինի ձեզ հետ, եթե ատամի ցավը վրա հասնի հանգստի օրերին։ Այդ դեպքում ձեզ անհրաժեշտ է փորձել տնական միջոց, որը կօգնի ժամանակավոր հանգստացնել ցավը։ Ահա ավելի տարածված տնական միջոց, որը կանցկացնի ատամի ցավը։Եթե դուք հաճախ եք ունենում ատամնացավ, ապա լավ կլինի խորհրդակցեք ձեր ատամնաբույժի հետ։ Սակայն լինում են դեպքեր, երբ դուք իսկապես ի վիճակի չեք այցելել ստոմատոլոգին, որպեսզի բուժեք ձեր ատամը։

Բաղադրիչներ՝ ½ թեյի գդալ մեխակի փոշի, ½ թեյի գդալ կոկոսի յուղ,

Ինչո՞վ է օգտակար այս դեղամիջոցը։ Մեխակի փոշին պարունակում է էվգենոլ՝ քիմիական միացություն, որը թեթևացնում է ցավը։ Կոկոսի յուղը օժտված է հակամիկրոբային միջոցներով

Պատրաստումը և օգտագործումը: Ապակե տարայի մեջ խառնեք 2 բաղադրիչները որպեսզի ստանաք մածուկ։ Ատամի խոզանակի օգնությամբ քսեք մածուկը ցավացող ատամին։ Ավելի լավ է կրկնեք այս գործընթացը օրվա մեջ 3 անգամ։

Աղբյուր

loading...