ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության տվեցին Ֆինանսների նախարարության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրին:
Ըստ նախագծի՝ 2018 թվականին ՀՀ կառավարությունը շարունակելու է բացի «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ միջոցով տրամադրված վարկերի գումարի վերաֆինանսավորելուց, մեղմել կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները: Մասնավորապես, առաջարկվող փոփոխություններով ծրագրի շահառուներին հնարավորություն է ընձեռնվելու բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար կատարելով ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 10 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (30%) տարբերության չափով:
Այս ամնեից զատ, նախատեսվում է նաև երիտասարդ ընտանիքների համար ստեղծել նոր հնարավորություն առնվազն 20% կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով և առավելագույնը մինչև 7,5% տարեկան տոկսադրույքով ձեռք բերել մինչև 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ նորակառույց բնակարաններ: Բացի այդ, այս դեպքում ևս ծրագրի շահառուները կարող են ձեռք բերել հիփոթեքային պարտավորության ապահովագրության վերոնշված պրոդուկտը և կատարել բնակարանի արժեքի առնվազն 10%-ի չափով կանխավճար:
Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նաև տեղեկացրեց, որ առաջարկվում է երիտասարդ ընտանիք համարել այն զույգերին, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը, նախին 65-ի փոխարեն: