Դերասանուհիներ Մարիամ Մելիքյանն ու Անատի Սաքանյանը դադարել են հետևել իրար Ինստագրամում, ինչը քննարկումների առիթ է դարձել, որ ընկերուհիները վիճել են և այլևս նախկինի պես մտերիմ չեն։
Tert.am Life–ը թեմայի մասին պարզաբանում ստացավ Անատի Սաքանյանից։ Վերջինս նշեց, որ ինքն ու Մարիամն այլևս իրար չեն հետևում իր հետ կապված խնդրի պատճառով։
«Այս հարցն ինձ համար շատ կարևոր է։ Այլ խնդիր կար, որի համար այլևս չենք հետևում իրար։ Դա մեր համատեղ որոշումն էր, որը կայացրել ենք մարդկանց ավելորդ ինֆորմացիա չտալու համար։ Դա մեր անձնական հարցն է, մեր գաղտնիքը, որը բացահայտել չեմ ուզում, սակայն մեր միջև որևէ խնդիր չկա։
Կյանքն այնքան վիրտուալ է դարձել, որ մարդիկ կտրվել են իրականությունից և հարաբերությունները պարզում են ցանցերում իրար հետևել–չհետևելով։ Մեր դեպքում դա ոչինչ չի նշանակում։ Մենք նախկինի պես մտերիմ ենք։ Ավելին, հիմա ավելի մտերիմ ենք, քան նախկինում։ Երբեք ոչ մի հանգամանք չի կարող խանգարել մեզ, քանի որ մաքուր ընկերությանը ոչինչ չի խանգարում»,– ասաց նա ու ևս մի անգամ վստահեցրեց, որ Մարիամի հետ անձնական որևէ խնդիր չունեն։