Սա Սուշմիթան է՝ մազերի խնամքի գուրու Հնդկաստանից և սկսնակ video-բլոգեր:

BlogNews-ը որոշել է ձեզ ներկայացնել նրա չքնաղ, գեղեցիկ և փայլուն վարսերի գաղտնիքը:

Օգտագործեք ալոե վերայի հեղուկ: Ալոե վերայի հյութը խթանում է մազերի աճը և չափազանց օգտակար է գլխամաշկի սնուցման համար: Պոկեք ալոե վերայի մի քանի թերթիկ և դրանք մեջտեղից կտրեք, որպեսզի հեղուկը հոսի: Մերսող շարժումներով հեղուկը անցկացրեք գլխամաշկի վրա՝ քսելով մազարմատներին: Մերսող շարժումները բարելավում են արյան շրջանառությունը: Թողեք այս մազադիմակը գոնե 2 ժամ, կարող եք անգամ այն թողնել ողջ գիշեր և լվալ առավոտյան:


Լվալուց հետո պարզաջրեք ձեր գլուխը սառը ջրով: Աշխատեք սա սովորություն դարձնել: Սառը ջուրը փակում է ծակոտիները և լավացնում արյան շրջանառությունը, ինչն իր հերթին նպաստում է մազերի արագ աճին: Բացի այդ՝ մազերը կդառնան ավելի փայլուն:

Պատրաստեք պանտենոլային դիմակ: Սովորականի պես մազերը լվալիս պարզապես մազարմատներին քսեք պանտենոլ (փրփուրի կամ գելային տեսքով): Կարող եք այն քսել նաև մազերի ողջ երկայնքով. այսպես այն կհեռացնի մազերի էլեկտրականացվածությունը:

Լվացեք ձեր մազերը խնձորի քացախով: Բավական է այսպես անել ամիսը երկու-երեք անգամ: Սովորականի պես լվացեք մազերը: Կոնդիցիոների փոխարեն օգտագործեք քացախը:

Օգտագործեք սպիտակուցներով հարուստ դիմակ: Ահա նման դիմակի հեշտ և պարզ բաղադրատոմս: Վերցրեք երկու սենյակային ջերմաստիճանի ձու, առանձնացրեք սպիտակուցները և հարեք դրանք: Այնուհետև քսեք ստացվածը մազարմատներին:

Փորձեք ձվից և կոնյակից դիմակ: Կոնյակը հաստացնում է մազերը, դրանք դարձնում ավելի ամուր ու փարթամ: Ձեզ հարակավոր է երկու ձու և մեկ բաժակ կոնյակ: Խառնեք և հարեք դրանք, ապա քսեք մազարմատներին:

Օգտագործեք եթերային յուղեր: Ժոժոբայի, նշի, լավանդայի և հազրեվարդի յուղերը լի են վիտամիններով և հիանալի ազդեցություն են ունենում վարսերի աճի վրա: Խառնեք վերոնշյալ յուղերը և քսեք մազարմատներին՝ պահելով 2-3 ժամ: Գլուխը յուղերից ազատելու համար հարկավոր կլինի այն լվալ 2 անգամ:

Աղբյուր

loading...